Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ հրաժեշտ է տվել թիմակիցներին, հավաստում է Mundo Deportivo-ն։
31-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի հետ «2+1» սխեմայով պայմանագիր է համաձայնեցրել։ Տրանսֆերը կարժենա 10 միլիոն եվրո։
Ակումբները տրանսֆերի մասին կհայտարարեն առաջիկայում: Հատկանշական է, նաև որ Ալոնսոն Մադրիդի «Ռեալի» սան է: