Կալիդու Կուլիբալին վնասվածք է ստացել

«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին վնասվածք է ստացել ԱՊԼ-ի առաջին տուրի՝ «Էվերթոնի» դեմ խաղում։

31-ամյա սենեգալցին վնասվածք է ստացել 75-րդ րոպեին։ «Էվերթոնի» դեմ խաղը նրա համար դեբյուտային էր «Չելսիի» կազմում:

Կուլիբալիին փոխարինեց «Չելսիի» մեկ այլ նորեկ՝ Մարկ Կուկուրելլան, ով նույնպես նորամուտը նշեց թիմում: