Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» պատրաստ է կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչին վաճառել «Յուվենտուսին»: Սակայն գերմանական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 15 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Պատրիկ Բերգերը։
Բացի այդ, 29-ամյա սերբը դեռ հնարավորություն ունի երկարաձգել պայմանագիրը «Այնտրախտի» հետ: Ակումբը ձեռնտու առաջարկ է արել Կոստիչին.
Կոստիչը, թուրինյան ակումբի հետ արդեն պայմանավորվածություն ունի անձնական պայմանագրի պայմանների շուրջ:
Նախորդ մրցաշրջանում Կոստիչը «Այնտրախտի» կազմում անցկացրած 42 խաղում խփել է 7 գոլ և կատարել 15 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։