Տիագո Ալկանտարան վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում։

50-րդ րոպեին 31-ամյա իսպանացին հարված ստացավ ոտքերին, իսկ մեկ րոպե անց նրան փոխարինեց Հարվի Էլիոթը։

Կիսապաշտպանի վերականգնման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: