ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը տեղափոխվել է «Ռոմա»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Ռոմայում» 31-ամյա հոլանդացին հանդես կգա վարձավճարով։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
«Հաճելի է լինել «Ռոմայում»: Բոլորը, ում հետ զրուցել եմ, դրական են արտահայտվել թիմի մասին: Ակումբի ղեկավարությունը նույնպես ցույց տվեց, թե որքան են նրանք ցանկանում ինձ տեսնել թիմում։ Դա միշտ վստահություն է տալիս»,- ասել է Վեյնալդումը։