«Բարսելոնայի» նորեկները չեն խաղա Լա Լիգայի մեկնարկային տուրում

Կատալոնական «Բարսելոնան» չի կարողացել գրանցել ակումբի բոլոր նորեկներին, ինչպես նաև իսպանացի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյին և ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին Լա Լիգայում: Այդ մասին թվիթերյան էջում գրում է լրագրող Քրիստիան Ստյուարտը։

Այս իրավիճակի պատճառը ակումբում առկա ֆինանսական խնդիրներն են:

Այսպիսով՝ Ֆրանկ Կեսիեն, Անդրեաս Քրիստենսենը, Ռաֆինյան, Ռոբերտ Լևանդովսկին և Ժյուլ Կունդեն չեն օգնի թիմին Իսպանիայի առաջնության խաղերում, քանի դեռ ակումբը չի կարգավորել աշխատավարձների ֆոնդը:

Հավելենք, որ կատալոնական ակումբը Լա լիգայում առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 14-ին մրցելով՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ։