Թուրինի «Յուվենտուսը» նոր տրանսֆեր է համաձայնեցրել

Թուրինի «Յուվենտուսը» պայմանագիր է համաձայնեցրել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչի հետ։

Football Italia-ի հավաստմամբ՝ ֆուտբոլիստը տարեկան երեք միլիոն կվաստակի։

«Յուվենտուսը» տրանսֆերի համար մոտ 13 միլիոն եվրո կվճարի գերմանական ակումբին։

2021/22 մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը Բունդեսլիգայում մասնակցել է 31 խաղի, խփել 4 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը 24 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։