«Ատլետիկոյի», «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռայո Վալյեկանոյում»:
Ինչպես հայտնում է AS-ը՝ 33-ամյա ֆուտբոլիստն անձամբ է բանակցել ակումբի նախագահ Ռաուլ Մարտին Պրեսայի հետ պայմանագրի շուրջ։
Աղբյուրի համաձայն՝ ըստ պայմանագրի Կոստայի աշխատավարձը կկազմի տարեկան մոտ 1,5 մլն եվրո՝ առանց հարկերի։ Կողմերը պայմանագիր կկնքեն 1+1 ձևաչափով: