Ռահիմ Ստերլինգը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու պատճառների մասին

«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը բացատրել է այս ամառ «Մանչեսթեր Սիթիից» իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ։

«Որպես մարդ՝ դու ձգտում ես ինչ-որ բանի հասնել։ Ես հասկանում էի, որ «Սիթիում» իմ խաղաժամանակը սահմանափակ է տարբեր պատճառներով, բայց չէի կարող ինձ թույլ տալ ժամանակ վատնել։ Ես չէի ուզում անկում ապրել, ուզում էի պահպանել խաղամակարդակս։

17 տարեկանից պարբերաբար խաղում եմ և կարիերայիս գագաթնակետին չէի ցանկանում համակերպվել նոր դերի հետ։ Փորձեցի պայքարել և ինչ-որ կերպ փոխել կարգավիճակս, բայց չստացվեց:

Ես շատ լավ հիշողություններ ունեմ «Սիթիի» հետ, բայց անցած տարին ինձ ստիպեց մտածել հեռանալու մասի, քանի որ չէի ուզում պահեստային լինել»,- ասել է Ստերլինգը: