Անտոնիո Կոնտե. «Ես այն մարզիչը չեմ, ով փողի հետևից է ընկնում»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման հետ կապված իրավիճակը։

Կողմերի միջև գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։

«Ես երբեք չեմ կառչել պայմանագրից, անկեղծ լինեմ: Կարևոր չէ, թե որքան ժամանակով է այն նախատեսված՝ մեկ տարի, երկու կամ երեք:

Ես այն մարզիչը չեմ, ով փողի հետևից է ընկնում: Ես դրա կարիքը չունեմ: Այս պահին ես դրա կարիքը չունեմ։ Ես բավականաչափ ոգևորվածություն և կիրք ունեմ որպես մարզիչ աշխատելու համար»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football.London-ը: