«Բրայթոնը» հայտարարություն է տարածել պաշտպան Մարկ Կուկուրելյայի ապագայի վերաբերյալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի ֆուտբոլիստը շուտով 60 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի «Չելսի»։
«Մեր ակումբը որևէ ակումբի հետ համաձայնության չի եկել Մարկ Կուկուրելյայի տրանսֆերի վաճառքի հարցում՝ չնայած ԶԼՄ-ներում այդ մասին բազմաթիվ տեղեկություններին», – ասվում է հայտարարության մեջ: