Աշխարհի 2006 թվականի առաջնությունն անցկացվեց Գերմանիայում: Եզրափակիչ հանդիպումը կայացավ Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում, ուր միմյանց հետ մրցեցին իտալացիներն ու ֆրանսիացիները:
Արդեն խաղասկզբում թիմերից յուրաքանչյուրն աչքի ընկավ խփած մեկական գնդակով: Զինեդին Զիդանի հստակորեն իրացրած 11 մետրանոց հարվածին դիպուկությամբ պատասխանեց Մարկո Մատերացցին:
Հենց այս երկուսը դարձան այն ֆուտբոլիստները, որոնց մասին բոլորը խոսում են մինչ օրս, երբ խոսք է գնում Մունդիալ 2006-ի եզրափակիչից: Լրացուցիչ ժամանակի ավարտից 10 րոպե առաջ` 105-րդ րոպեին, ֆրանսիացիների ավագ Զիդանը գլխի հարվածով տապալեց Մատերացցիին:
ԻՏԱԼԻԱ – ՖՐԱՆՍԻԱ 1-1 (1-1), 11 մետրանոց հարվածաշարով՝ 5-3
0-1 Զինեդին Զիդան (7, 11մ.)
1-1 Մարկո Մատերացցի (19)