Ջակոմո Ռասպադորին «Սասուոլոյին» խնդրել է վաճառել իր տրանսֆերը

«Սասուոլոյի» հարձակվող Ջակոմո Ռասպադորին ակումբին խնդրել է այս ամառ իրեն բաց թողնել այլ ակումբ։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։

22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսը, սակայն նա չի նախատեսում նոր համաձայնագիր կնքել։ Ռասպադորին որոշել է տեղափոխվել Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբ:

Հարձակվողի հետ հավակնում են պայմանագիր կնքել «Յուվենտուսն» ու «Նապոլին»: «Ծեր սինյորայի» ներկայացուցիչները մտադիր են չորեքշաբթի օրը հանդիպել իտալացի ֆուտբոլիստի գործակալի հետ։ «Սասուոլոն» ավելի վաղ հայտարարել էր, որ նրա տրանսֆերը չեն վաճառի 40 միլիոն եվրոյից ցածր գնով: