Կաֆու. «ԱԱ-2022-ը ֆանտաստիկ կլինի»

Բրազիլացի անվանի նախկին ֆուտբոլիստ Կաֆուն կիսվել է 2022 թվականի աշխարհի առաջնությունից ունեցած իր ակնկալիքներով, որը կայանալու է Կատարում։

«2022 թվականի աշխարհի առաջնությունը ֆանտաստիկ է լինելու:

Կատարը հիասքանչ և հյուրընկալ երկիր է՝ իր մշակույթով ու իր կանոններով: Հարավամերիկացիները, ովքեր սիրում են զվարճանալ, երգել, պարել, խնդիրներ չեն ունենա»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։