Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը և Չիլին պաշտոնապես առաջադրել են ԱԱ-2030-ը համահյուրընկալելու թեկնածությունը:
Արարողությունը տեղի է ունեցել Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» մարզադաշտում, որտեղ Ուրուգվայը 1930 թվականին պատմության մեջ առաջին աշխարհի առաջնության եզրափակչում 4:2 հաշվով հաղթել էր Արգենտինային:
«Աշխարհի բազմաթիվ առաջնություններ կլինեն, բայց 100-ամյակը մեկ անգամ է լրանում, և մրցաշարը պետք է տուն վերադառնա», – ասել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆՄԵԲՈԼ) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը:
Չորս երկրների համատեղ հայտի կարգախոսն է «Միասին 2030»-ը։ Հարավային Ամերիկայի հայտի մրցակիցներից մեկը կլինի Իսպանիայի և Պորտուգալիայի համատեղ հայտը: