«Վիլյառեալը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Թոթենհեմի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոյի նկատմամբ։
Լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերում տեղեկացնում է, որ իսպանական ակումբը պատրաստ է առաջարկել 15 միլիոն եվրո, ինչպես նաև բոնուսներ, սակայն «խցաններն» ավելի մեծ գումար են ցանկանում ստանալ 26-ամյա ֆուտբոլիստի համար: Լո Չելսոյի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև որոշ իտալական ակումբներ:
Հիշեցնենք, որ արգենտինացին 2022 թվականի հունվարից մինչև հունիսը վարձավճարով հանդես է եկել «Վիլյառեալում»: Նա անցկացրել է 21 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։