EA Sports-ը կդառնա Լա Լիգայի նոր տիտղոսային հովանավորը

Լա Լիգան կդադարեցնի գործակցությունը Banco Santander բանկի հետ 2023/24 մրցաշրջանից։ Հենց այս բանկն էր Իսպանիայի առաջնության տիտղոսային հովանավորը։

Ինչպես հայտնում է Marca-ն՝ EA Sports-ը կդառնա Լա Լիգայի նոր տիտղոսային հովանավորը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր կկնքեն, որով մրցաշարը կստանա 205 մլն եվրո։

EA Sports-ը սպորտային տեսախաղերի ստեղծող է, ներառյալ FIFA հանրահայտ ֆուտբոլային սիմուլյատորը:

Լա Լիգան յոթ տարի աշխատել է Santander բանկի հետ և ստացել է տարեկան մոտ 17 միլիոն եվրո։