«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Դիոգու Ժոտայի հետ, հայտնում է մերսիսայդցիների մամուլի ծառայությունը։
Նոր համաձայնագրի ժամկետը չի նշվում, միայն ասվում է, որ պայմանագիրը երկարաժամկետ է։ Transfermarkt-ի համաձայն՝ նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Պորտուգալացին «Վուլվերհեմփթոնից» «Լիվերպուլ» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին 45 միլիոն եվրոյի դիմաց։ Ժոտան մերսիսայդցիների կազմում անցկացրել է 85 հանդիպում, դարձել 34 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։