Ռիկի Պուչը համաձայնության է եկել ամերիկյան ակումբի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը կարող է տեղափոխվել ՄԼՍ։ «Լոս Անջելես Գելեքսին» բանավոր համաձայնության է եկել 22-ամյա ֆուտբոլիստի հետ, հայտնում է AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին շուտով կերկարաձգի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Ռիկին «Բարսելոնայի» առաջին թիմում հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից։ Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։