Պրեդրագ Միյատովիչը գնահատել է «Ոսկե գնդակը» նվաճելու Բենզեմայի շանսերը

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը խոսել է «սերուցքայինների» 34-ամյա հարձակվող Կարիմ Բենզեմայի ներուժի մասին։

«Բենզեման նախորդ մրցաշրջանում գրեթե խնդիրներ չուներ: Կարծում եմ, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը», դա ինձ համար լիովին պարզ է:

Ինչ վերաբերում է փոխարինողին, ապա «Ռեալին» պետք է երիտասարդ ֆուտբոլիստ, ով կարող է դիմանալ, համբերել, սպասել իր հնարավորությանը։ Նման պահանջներով հարձակվողի հետ պայմանագիր կնքելը հեշտ չէ։ Սակայն առջևում մի ամբողջ օգոստոս է, դեռ կարող ես գտնել մեկին»,- Միյատովիչի խոսքերն է մեջբերում Cadena Ser-ը։