Հենրիկ Նալբանդյանը՝ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլի խաղի մրցավար

Օգոստոսի 3-ին՝ դանիական Վիբորգ քաղաքում, կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի «Վիբորգ» (Դանիա) – Բ36 (Ֆարերյան կղզիներ) հանդիպումը։

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այդ խաղը կսպասարկեն հայ մրցավարները՝ Հենրիկ Նալբանդյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Սարգիս Հովհաննիսյանը։

Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը։