«Ֆուլհեմը» հետաքրքրված է «Չելսիի» կենտրոնական պաշտպան Մալանգ Սարրի ծառայություններով: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանակցություններն արդեն սկսվել են։ Հնարավոր գործարքի մանրամասները չեն նշվում։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա ֆրանսիացին լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և ստացել 4 դեղին քարտ: Նրա պայմանագիրն «ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։