Էդերսոն. «Հուսով եմ՝ Գաբրիել Ժեզուշը հաջողության կհասնի «Արսենալում»

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը հաջողություն է մաղթել հարձակվող Գաբրիել Ժեզուշին, ով այս ամռանը «Սիթիից» տեղափոխվեց «Արսենալ»։

«Ես սիրում եմ Գաբրիելին և նրա ամբողջ ընտանիքին: Հուսով եմ, որ նա հաջողության կհասնի «Արսենալում», քանի որ Ժեզուշն արժանի է դրան: Նա պարզապես լավ տղա է, ով շատ է աշխատում: Շնորհավորում եմ նրան «Սևիլիայի» դեմ հեթ-տրիկի համար»,- Էդերսոնի խոսքերն է մեջբերում TNT Sports Brasil-ը:

Հիշեցնենք, որ Էդերսոնն ու Ժեզուշը Բրազիլիայի հավաքականում խաղընկերներ են: