«Թոթենհեմի» պաշտպանը տեղափոխվել է «Ռեն» (լուսանկար)

«Թոթենհեմի» և Ուելսի հավաքականի պաշտպան Ջո Ռոդոնը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։

«Ռենը» վարձակալել է 24-ամյա ֆուտբոլիստին՝ նրա տրանսֆերը գնելու հնարավորությամբ։ Վարձակալության ժամկետը մեկ մրցաշրջան է։

Նախորդ մրցաշրջանում Ռոդոնը 10 հանդիպում է անցկացրել «Թոթենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում: Transfermarkt-ը ուելսցու տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։

https://twitter.com/staderennais/status/1554150425930113025