ՊՍԺ-ն ջախջախեց «Նանտին» և նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը (VIDEO)

Թել-Ավիվում ավարտվեց Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումը, որում մրցեցին 2021/22 մրցաշրջանի Լիգա 1-ի հաղթող ՊՍԺ-ն և երկրի գավաթակիր «Նանտը»: 

ՊՍԺ-ն Քրիստոֆ Գալտիեյի գլխավորությամբ 4:0 հաշվով հաղթանակ տարավ և նվաճեց բաղձալի տիտղոսը: Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը:

Նշենք, որ «Նանտը» խաղն ավարտեց 10 հոգով:

Ֆրանսիայի Սուպերգավաթ

ՊՍԺ – «Նանտ» 4:0 (2:0)

1:0 Լիոնել Մեսսի (22)

2:0 Նեյմար (45+5)

3:0 Սերխիո Ռամոս (57)

4:0 Նեյմար (11-մետրանոց, 82)

Խաղի տեսությունն՝ այստեղ