Խորվաթիայի հավաքականի պաշտպանը պայմանագիր է կնքել ԱԵԿ-ի հետ

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դոմագոյ Վիդան միացել է Աթենքի ԱԵԿ-ին:

Հունական ակումբը հայտարարել է 33-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2024 թվականի ամառը ժամկետով պայմանագիր կնքելու մասին։

Խորվաթիայի հավաքականի պաշտպանի նախորդ թիմը եղել է «Բեշիքթաշը», որտեղից նա այս ամառ հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: