«Ատալանտան» պատրաստ է բաժանվել Լուիս Մուրիելից

«Ատալանտան» այս տրանսֆերային ընթացքում ժամանակ կարող է բաժանվել հարձակվող Լուիս Մուրիելից: Բերգամոն ներկայացնող ակումբը պատրաստ է վաճառել կոլումբիացու տրանսֆերը 15 միլիոն եվրոյով, հայտնում է Tuttosport-ը։

31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը, ըստ ԶԼՄ-ների, «Յուվենտուսն» է:

2021/22 մրցաշրջանում Մուրիելն «Ատալանտայի» կազմում անցկացրած 39 խաղում խփել է 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: