«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կատալոնացիները չեն բանակցում «Չելսիի» հետ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տեղափոխության շուրջ։
«Մենք երբեք Դե Յոնգի տրանսֆերը չենք առաջարկել «Չելսիին»: Ո՛չ, ո՛չ և ևս մեկ անգամ ո՛չ: Մենք ընթրեցինք Թոդ Բելիի հետ Բարսելոնայում և խոսեցինք ֆուտբոլի մասին: Նա արտասովոր մարդ է։ «Չելսիի» հետ ոչ մի խնդիր չկա: Այնպես ստացվեց, որ մենք պայմանագիր կնքեցինք որոշ ֆուտբոլիստների հետ, որոնց ցանկանում էին հրավիրել նրանք»,- Լապորտային է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է մոտ ժամանակներս պաշտոնական առաջարկ անել Դե Յոնգի տրանսֆերի համար։