Վենսան Կոմպանին Անգլիայում մարզչի կարգավիճակով առաջին հաղթանակն է տարել

Չեմփիոնշիփի նոր մրցաշրջանի առաջին խաղում «Բարնլին» հաղթել է «Հադերսֆիլդին»: Միակ գոլը 18-րդ րոպեին խփել է Յան Մաացենը։

«Բարնլին» գլխավորող Վենսան Կոմպանիի համար այս խաղն Անգլիայում դեբյուտային էր մարզչի կարգավիճակով: Նախկինում նա երեք տարի աշխատել է «Անդերլեխտում»։

Իր խաղային տարիներին Կոմպանին Անգլիայում հանդես է եկել 2008-ից 2019 թվականներին։ Նա խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»: