Անգլիական գրանդը բանակցություններ է վարում Ֆաբիան Ռուիսի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի հնարավոր տեղափոխության շուրջ, հայտնում է Calcio Napoli 24-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ է դիտարկել իսպանացու հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի գործարքի հետ կապված դժվարությունների պատճառով:

Անձամբ Ռուիսը ցանկանում է հեռանալ իտալական ակումբից և չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։