«Ուրարտուն» և Պյոտր Տենը խզել են պայմանագիրը

«Ուրարտուն» և պաշտպան Պյոտր Տենը դադարեցրել են գործակցությունը։ Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։

Հիշեցնենք, որ ռուս պաշտպանն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020/21 մրցաշրջանում, այդ ընթացքում նա հասցրել էր մասնակցել է 41 պաշտոնական հանդիպման։

«Շնորհակալություն ենք հայտնում Տենին թիմում անցկացրած տարիների ու ունեցած ելույթների համար և նոր հաղթանակներ մաղթում կարիերայում»,- գրված է երևանյան ակումբի հայտարարության մեջ: