«Արսենալի» հարձակվող Նիկոլյա Պեպեն պատրաստ է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է Daily Mail-ը։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է երկու տարուց, իսկ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան նրա տրանսֆերը հանել է վաճառքի:
Իվուարցին շարունակում է մնալ «զինագործների» պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը, ովքեր երեք տարի առաջ նրա տրանսֆերի համար «Լիլին» վճարել էին 72 միլիոն ֆունտ:
Նախորդ մրցաշրջանում Պեպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։