«Նոայի» պաշտպանը տեղափոխվել է հունգարական «Դեբրեցեն» ակումբ

«Նոայի» պաշտպան Սանա Գոմեշն այսուհետ հանդես կգա հունգարական «Դեբրեցեն» թիմում, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Դեբրեցենը» «Նոա» հոլդինգի մաս կազմող ակումբ է:

«Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ իր նոր ակումբում»,- գրված է «Նոայի» հայտարարության մեջ: