«Միլանը» համաձայնության է եկել «Բրյուգեի» հետ կիսապաշտպան Շառլ դե Կետելարեի տեղափոխության հարցում։
Տրանսֆերի արժեքը կկազմի 32 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ «Բրյուգեն» նաև կստանա բելգիացու տրանսֆերի հաջորդ վաճառքի գումարի 15%-ը: 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով, հայտնում է լրագրող Սաշա Տավոլիերին։
Կիսապաշտպանն աշխատավարձի հարցում ընդառաջ է գնացել «Միլանին», ինչն արագացրել է պայմանագրի ստորագրումը։ Նա կվաստակի 2,2 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Դե Կետելարեն «Բրյուգեի» կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։