Դանիել Մալդինին վարձավճարով տեղափոխվեց այլ ակումբ

«Միլանի» հարձակվող Դանիել Մալդինին կարիերան կշարունակի «Սպեցիայում»: Ակումբը վարձակալել է 20-ամյա ֆուտբոլիստին:

Հատկանշական է, որ Դանիել Մալդինին իր առաջին և առայժմ միակ գոլը «Միլանի» կազմում խփել է Իտալիայի առաջնության հենց «Սպեցիայի» դեմ խաղում 2021 թվականի սեպտեմբերի 25-ին։

2021/22 մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը «ռոսոներիների» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն։

Հիշեցնենք, որ Դանիել Մալդինին «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին պաշտպան Պաոլո Մալդինիի որդին է։