«Նոան» պայմանագիր է կնքել 20-ամյա հայ ֆուտբոլիստի հետ

«Նոայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ թիմը նոր համալրում ունի:

Երևանյան ակումբը վարձակալության պայմանագիր է կնքել 20-ամյա կիսապաշտպան Ռոբերտ Բաղրամյանի հետ։

Բաղրամյանն «Ուրարտուի» ֆուտբոլիստ է, նախկինում հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականի կազմում: