Բերնարդու Սիլվայի գործակալը ակումբ է փնտրում նրա համար

Բերնարդու Սիլվայի գործակալը կիսապաշտպանի ծառայություններն առաջարկել է իսպանական գրանդներին։

Barca Universal-ի հավաստմամբ՝ Ժորժե Մենդեշը կապվել է «Ռեալի» ու «Բարսելոնայի» ղեկավարների հետ և առաջարկել գնել պորտուգալացու տրանսֆերը։

Ֆուտբոլիստը ցանկանում է լքել «Մանչեսթեր Սիթին» «Քաղաքայինները» պատրաստ են վաճառել նրան 80 մլն եվրոյի դիմաց։