Ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ կլքի «Ռոման»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից, եթե ակումբը այս մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճի։

Թիմը ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ 1 միավորով ետ մնալով չորրորդ տեղում գտնվող «Լացիոյից»:

Մոուրինյոյի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Մարտի 5-ին «Ռոման» սեփական հարկի տակ կխաղա «Յուվենտուսի» հետ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում։