Ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահը տեղափոխվել է իսպանական ակումբ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Բարբոսան պայմանագիր է կնքել Իսպանիայի Պրիմերան ներկակացնող «Պալմա Ֆուտզալ» ակումբի հետ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Բարբոսայի նոր ակումբը նախորդ մրցաշրջանում դուրս է եկել Իսպանիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլ, որտեղ զիջել է «Բարսելոնային»:

Լուանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած առաջին ֆուտզալիստը, ով կխաղա աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում` Իսպանիայում