Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր սկաուտը կտեղափոխվի «Բավարիա»

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է ակումբի սկաուտական և վերլուծական բաժնի ղեկավար Մարկուս Պիլավայի հեռանալու մասին։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տվյալներով՝ Պիլավան կզբաղեցնի «Բավարիայի» գլխավոր սկաուտի պաշտոնը:

Նշվում է, որ 44-ամյա մասնագետը մյունխենյան ակումբում աշխատանքի կանցնի սեպտեմբերի 1-ից։

«Բավարիան» նախորդ մրցաշրջանում 34 տուրում վաստակած 77 միավորով հաղթեց Բունդեսլիգայում: Դորտմունդյան ակումբը 69 միավորով զբաղեցրել էր 2-րդ տեղը։