Չեմպիոնների Լիգայի 2022/23 խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Լյուքսեմբուրգում 4:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Դյուդելանժի» նկատմամբ և իր պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի 3-րդ փուլ:
Որակավորման 3-րդ փուլում երևանյան ակումբի մրցակիցն է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան»։
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին, Բելգրադի «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով ժամը՝ 22:45-ին։
Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: