Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստյան Կելը խոսել է թիմի հարձակվող Սեբաստյան Ալլերի առողջական վիճակի մասին։ Օրերս 28-ամյա հարձակվողի մոտ ախտորոշվել էր ամորձիների քաղցկեղ, որից հետո նա վիրահատվել է։
«Վիրահատությունը շատ, շատ լավ է անցել, և նա ապաքինման ճիշտ ճանապարհին է:
Ալլերը չափազանց դրական է տրամադրված, նա թիմին ասաց. «Արեք ձեր գործը, տվեք ձեր ամբողջ ուժը, որպեսզի երբ ես նորից շարք վերադառնամ, մենք դեռ մրցավազքի մեջ լինենք»:
Ալլերը հաստատ բաց կթողնի մի քանի ամիս»,- ասել է Կելը 1&1-ին։