«Բավարիան» հայտարարել է «Ռենի» 17-ամյա հարձակվողի տրանսֆերի մասին

«Բավարիան» հայտարարել է «Ռենի» հարձակվող Մատիս Տելի հետ պայմանագիր կնքելու մասին։

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ մյունխենյան ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 17 մլն եվրո, իսկ որպես բոնուս՝ 5 մլն։

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին «Ռենի» կազմում անցկացրել է 7 հանդիպում Լիգա 1-ում՝ առանց գոլ խփելու: Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։