Կարեն Նալբանդյանը ՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի խաղի մրցավարների տեսուչ

Հուլիսի 26-ին՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում, կկայանա Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Շերիֆ» (Մոլդովա) – «Մարիբոր» (Սլովենիա) պատասխան հանդիպումը։

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։