Մոսկվայի «Դինամոն» և պաշտպան Ռոբերտո Ֆերնանդեսը 5 տարվա պայմանագիր են կնքել՝ մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը ժամկետով։
Ռուսական ակումբի կազմում պարագվայցին կխաղա 6 համարի ներքո, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
13 տարեկանից Ռոբերտոն եղել է Պարագվայի մայրաքաղաք «Գուարանի» ակումբի համակարգում, որի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականին։ Ընդհանուր առմամբ, պաշտպանն այս թիմի կազմում անցկացրել է 70 հանդիպում, այդ թվում՝ 6 խաղ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում, խփել 2 գոլ և օգնել թիմին երկու անգամ դառնալ երկրի փոխչեմպիոն։