Կեպա Արիսաբալագան հնարավոր է վերադառանա Լա Լիգա

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հայտնվել է «Ատլետիկոյի» դիտակետում, տեղեկացնում է Daily Star-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը պատրաստ է խոշոր գումար առաջարկել իսպանացու տրանսֆերի համար, իսկ «ազնվականներն» իրենց հերթին դեմ չեն բաժանվել դարպասապահից:

Մադրիդյան ակումբը բանակցային ակտիվ գործընթացը կսկսի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հավելենք, նաև, որ Կեպայի ծառայություններով հետաքրքրված են, նաև իտալական ակումբներ:

Հիշեցնենք, որ Արիսաբալագան 2015-18 թվականներին խաղացել է Բիլբաոյի «Ատլետիկում», որտեղից էլ միացել է «Չելսիին»: