Մադրիդի «Ռեալն» այլընտրանք է գտել Էրլինգ Հոլանդին և Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ծառայություններով: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» կփորձեն ձեռք բերել բելգիացի ֆուտբոլիստին, եթե չկարողանան ձևակերպել հարձակվողներ Կիլիան Մբապպեի և Էրլինգ Հոլանդի տրանսֆերները: Ինքը՝ Դե Բրույնեն, դեմ չէր լինի կարիերան շարունակել «Ռեալում», սակայն «Սիթին» թույլ կտա կիսապաշտպանին տեղափոխվել այլ ակումբ՝ միայն 100 միլիոն եվրոյից ոչ պակաս չափով առաջարկ ստանալու դեպքում։

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «քաղաքայինների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հոնիսի 30-ը։ Այս մրցաշրջանում նա «Սիթիի» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։