«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով։ Կողմերն արդեն բանակցություններ են վարում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ «Միլանը» պատրաստ է բաց թողնել պորտուգալացի ֆուտբոլիստին ոչ պակաս, քան 70 մլն եվրոյի դիմաց:
«Քաղաքաբնակները» հարձակվողին առաջարկել են պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը ժամկետով՝ 4,5 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով: 22-ամյա ֆուտբոլիստը «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից: