«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, հավանաբար, մասնակցում է ակումբում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի վերաբերյալ բանակցություններին։
Ինչպես հայտնում է Mirror-ը՝ Ֆերգյուսոնին նկատել են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում, որտեղ Ռոնալդուն նախատեսում է իր հեռանկարները քննարկել գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ:
Ավելի վաղ Ռոնալդուն նկատել էին «Մանչեսթեր Յունայթեդի» բազայում՝ իր գործակալ Ժորժե Մենդեշի ընկերակցությամբ։