«Միլանի» դարպասապահը տեղափոխվել է «Պեսկարա»

«Միլանը» հայտարարել է դարպասապահ Ալեսանդրո Պլիցարիի՝ «Պեսկարա» տեղափոխության մասին:

22-ամյա իտալացին նոր ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ժամկետով։ «Միլանը» ֆուտբոլիստի տրանսֆերի հաջորդ վաճառքից տոկոս կստանա:

Պիցարին «Միլանի» սան է: Անցած մրցաշրջանի երկրորդ կեսում դարպասապահը վարձավճարով հանդես էր գալիս «Լեչեում»: